‘Խոշոր փլուզում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին’

1152

Հուլիսի 8-ին տեղացած հորդառատ անձրևների պատճառով հերթական փլուզումն է տեղի ունեցել Լոռու մարզում: ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչութունից Lorinews.am-ին հայտնում են, որ ժամը 17.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Վանաձոր — Ալավերդի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում՝ Վահագնի գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհահատվածի նստվածք: 10 մետր երկարությամբ և 3 մետր լայնությամբ փլված ճանապարհը այժմ միակողմանի է: Հրշեջ-փրկարարները նշված ճանապարհահատվածը սահմանազատել են անվտանգության ժապավենով: Վահագնիի գյուղապետը կատարվածի մասին տեղեկացրել է Լոռու մարզպետարանի տրանսպորտի վարչության պետին: Կա մտավախություն, որ եթե անձրևները շարունակվեն, ապա միջպետական ճանապարհը նշված հատվածում ամբողջությամբ կփլուզվի, ինչի ճանապարհը ամբողջովին կփլուզվի ու երթևեկությունը ամբոջությամբ կդադարի: ՍԱռաջացած խնդիրը հրատապ լուծում է պահանում: Չի բացառվում, որ սողանքը կարող է ամեն պահի մեծացնել ծավալները:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Արթուր Բաղդասարյանն ո՞վ է’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնա. Ես ասում էի, որ Արգենտինայի հավաքականը Մասկերանոն է և 10 մյուսները’