‘Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Opel-ն ու Audi-A-6-ը. կա վիրավոր ‘

926

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են 31-ամյա Խորեն Ներսիսյանի վարած Audi A-6 մակնիշի 201 ԼԼ 60 համարանիշի, 39-ամյա Կարապետ Սահակյանի վարած Opel Vectra մակնիշի 17 ԼՍ 083 համարանիշի և 53-ամյա Լևոն Միքայելյանի վարած Mercedes մակնիշի 95 NՍ 999 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների ՝ վթարի մեղավորը եղեկ է Opel-ի վարորդ Կ. Սահակյանը, իսկ Audi A-6-ը հաշվառված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում: 

  

Նախորդ հոդվածը‘Օսկանյանը հանդիպել է դեսպանորդներին’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 5-ին ձերբակալվածների իրավունքները խախտվում են’