‘Խոսեպ Բարտոմեու.«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և «Բարսելոնայում» նրան գոհացնում է ամեն ինչ»’

780

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն անդրադարձել է 2016-ին Լիոնել Մեսսիի տրանսֆերը վաճառելու լուրերին:

«Մեսսիի հետ չունենք խնդիրներ: Նա չի խնդրել կրկին երկարաձգել պայմանագիրը: Մի քանի օր առաջ խոսել եմ նրա հոր հետ և հասկացել, որ խնդիրը կարող է լինել միայն այն, որ Մեսսին ենթարկվում է ներքին ճնշման:

Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և «Բարսելոնայում» նրան գոհացնում է ամեն ինչ: Իրոք, նա հանդիպում է լրացուցիչ խնդիրների հետ, հատկապես հարկային հետաքննության պատճառով: Այդուհանդերձ, խաղադաշտում Մեսսին միշտ լավագույնն է»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է 8TV-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» պատրաստ է 2016-ին վաճառել Մեսսիին, եթե որեւէ ակումբ համաձայնի վճարել արգենտինացու համար պահանջվող գումարը:

Նախորդ հոդվածը‘ Ժայռից քար է թուլացել. առկա է ընկնելու վտանգ’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘