‘Խոսեպ Գվարդիոլա. Կցանկանայի անգլիական ակումբ գլխավորել’

785

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կցանկանար անգլիական Պրեմիեր-լիգայի որեւէ ակումբ ղեկավարել: Հիշեցնենք, որ այժմ Գվարդիոլան հանգստանում է եւ մտադիր է աշխատանքի անցնել հունիսից ոչ շուտ: Իսպանացու ծառայություններով Անգլիայում ամենաշատը հետաքրքրված են «Չելսին» եւ «Մանչեսթեր Սիթին»:

«Որպես խաղացող, ես այդպես էլ չկարողացա իրականացնել երազանքս եւ հանդես գալ Անգլիայի առաջնությունում: Բայց հուսով եմ, որ ապագայում ես հնարավորություն կունենամ այնտեղ աշխատել որպես գլխավոր մարզիչ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Associated Press-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Տիգրան Առաքելյանի նամակի հետքերով’
Հաջորդ հոդվածը‘Հալեպի հայկական թաղամասում ռումբ է ընկել’