‘Խոսնակին հետ է ուղարկու՞մ մեդիաոլորտ. Մամուլ’

1204

Ըստ «Հայկական ժամանակի» ՝ իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո հրաժարվել նաև իր մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի ծառայություններից և վերջինիս հետ ուղարկել մեդիաոլորտ:

Ըստ նույն աղբյուրների, հնարավոր է, Արզումանյանը գործուղվի Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանի սեփականությունը հանդիսացող PanArmenina Media հոլդինգ, որտեղ ղեկավար որևէ պաշտոն կստանձնի:

Սերժ Սարգսյանը, փաստորեն, լրջորեն տրամադրվել է պատժել նախագահական ընտրություններում իր համար ոչ ցանկալի արդյունքներ ապահոված անձանց, ինչը սկսեց հենց իր փեսայից նրան աքսորելով Վատիկան և մեկուսացնելով քաղաքական դաշտից: Արդեն գրել ենք, որ նույն շարժառիթով արձակուրդ է գնացել նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար խիստ անհրաժեշտ ծյունինգ է արել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Որքանով է լուրջ «պապկան ձեռքին» հարբած քաղաքացու խուլիգանական արարքը մահափորձ որակելը. Մամուլ’