‘«Խոսրովի անտառ» պետական արգելոցն արդեն տնօրեն ունի’

1315

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Նախարարն արգելոցի աշխատակազմին ներկայացրել է Բնապահանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման խորհրդի նախագահ և Հրաչյա Հովակիմյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին Բնապահանության նախարարի 2013թ. մարտի 18-ի հրամանները:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև մրցույթում 70 տոկոսանոց շեմը հաղթահարած մյուս թեկնածուները՝ Վարանցով Բարսեղյանը և Գառնիկ Շաբոյանը: Նախարարի խոսքով հետագայում բոլոր կարող ուժերի ներուժը կօգտագործվի հօգուտ արգելոցի առաջխաղացման:

Արամ Հարությունյանն արգելոցի ղեկավարությանը հանձնարարել է ամենամսյա ռեժիմով զեկուցել արգելոցում տիրող իրավիճակի մասին: Հանձնարարվել է «Խոսրովի անտառ»-ի ղեկավարությանը զարգացման նոր ծրագրեր ներկայացնել քննարկման համար: Նախարարը մասնավորապես կարևորել է գիտական ուսումնասիրությունների պատշաճ մակարդակի բերելու, պահպանության խնդիրները խստացված ռեժիմով իրականացնելու հարցերը: Ինչպես նաև Արամ Հարությունյանը առաջարկել է նոր ծրագրեր մշակել արգելոցում էկոտուրիզմի զարգացման համար:

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ղեկավարվելով «իրավական ակտերի մասին»Հայաստանաի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության բնապահապանության նախարարի տեղակա Խաչիկ Հակոբյանին նշանակել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ Պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ:

Արամ Հարությունյանի մեկ այլ հրամանով Հրաչյա Հովակիմյանը 2013թ. մարտի 18-ից նշանակվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն պաշտոնում՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախորդ հոդվածը‘ԱԺ հատուկ նիստ՝ ապրիլի 9-ին, Մարզահամերգային համալիրում’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆին Սերժին առաջարկել է ՀՀԿ հետ միասնական ցուցակո՞վ մասնակցել, — «Սու՛տ է»’