‘Խոսրով Հարությունյանի որդին «ինսուլին» է ներկրում. Մամուլ’

1313

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, շաքարային դիաբետիկների համար կենսական նշանակություն ունեցող «ինսուլին» տեսակի դեղամիջոց է ներկրում Հայաստան, ընդ որում՝ ՀՀ կառավարության գրավոր երաշխավորագրով։ Ու չի բացառվում, որ այդ «ինսուլինը» հենց այն տեսակն է, որից ամիսներ շարունակ դժգոհում էին հիվանդներն ու անգամ պոլիկլինիկաների բժիշկները։

Բանն այն է, որ շաքարային դիաբետով հիվանդների դեղը պետպատվերի շրջանակներում անվճար բաշխվում է քաղաքացիներին։ Թերթը երեկ փորձեց Խ. Հարությունյանից պարզել, թե ինչպես է նրա որդին հայտնվել այդ «չաղլիկ», բայց միաժամանակ ապաշնորհ բիզնեսում։ «Իմ որդին գիտե՞ք ով է, նա «Հայ զարգացման գործակալության» տնօրենն է, որը բացարձակապես նման բանի հետ կապ չունի։ Խորհուրդ եմ տալիս դատի տալ, ինչ ցանկանում եք, դա ձեր գործն է։ Բայց նա բիզնեսի հետ կապ չունի»,–վստահեցրել է Աժ պատգամավորը ։

Նախորդ հոդվածը‘Ալիբի` էժանագին շոուի «շուքին տակ»’
Հաջորդ հոդվածը‘Ծխախոտների գները բարձրացել են 5-7 տոկոսով. Մամուլ’