‘«Խոսքի իրավունք» միավորման կոչը քաղաքականացված երիտասարդներին’

1161

«Խոսքի իրավունք» միավորումը բազմիցս առիթ ունեցել է հայտարարելու իր դիրքորոշումը ՀԱԿ դատապարտված ակտիվիստների վերաբերյալ: Մենք իհարկե ունենք մեր ուրույն քաղաքական հայացքները, սակայն «Խոսքի իրավունքը» ավելի շատ քաղաքացիական միավորում է: Միավորման հայտարարությունները պայմանավորված են քաղաքացիների արդար հասարակությունում ապրելու շահով:                                                                                 

Տեղի ունեցածը մարտահրավեր էր այն երիտասարդներին, ովքեր իրենց ազատամիտ քաղաքացիական տեսակը ցանկություն կունենան օգտագործել նաև քաղաքական դաշտում: 

Այս պարագայում բողոքի առաջին ձայնը պետք է հնչեր կուսակցական երիտասարդների կողմից: Կոչ ենք անում կուսակցությունների երիտասարդական կառույցներին հայտնել իրենց հստակ մոտեցումները այս հարցի շուրջ, մասնակցել քայլերթերին և այլ միջոցառումներին, որոնք կկազմակեպվեն ի պաշտպանություն ազատազրկված երիտասարդների:

Այսօր որևէ մեկը երաշխավորված չէ դատական համակարգի կամայականություններից: Չմոռանանք այս մասին և մի կողմ  դնենք տարաձայնությունները՝ ի օգուտ արդարության հաստատմանը:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն եթե խնդիր ունենար իմիտացիոն երևույթների մասնակցելու, ինքը նիստ կնախաձեռներ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում 18 երեխաների մայրը պատրաստվում է լույս աշխարհ բերել 19-րդին (Ֆոտոշարք)’