‘Խոտանի պատճառով «Տոյոտան» ռեկորդային քանակի մեքնենաներ է ետ կանչում ‘

911

Ճապոնական ավտոարտադրության ամենախոշոր ներկայացուցիչ «Տոյոտա» ընկերությունը վերանորոգման համար ետ է կանչել երկրի ներսում, ինչպես նաև արտասահմանում վաճառված ռեկորդային քանակի մեքենաներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ արտադրական խոտանի պատճառով 2000 թվականից մինչ օրս վաճառված շուրջ երկու տասնյակ մոդելների ավտոմեքենաները (մոտ 3 մլն ավտոմեքենա ) կարող են ղեկի արգելակման կամ  վառելանյութի գործարկման հետ կապված խոչընդոտերի հանդիպել:

Ամենայն հավանականությամբ՝ ստեղծված իրավիճակը մեծ վնաս կհասցնի առանց այդ էլ ճգնաժամային վիճակը հազիվ հաղթահարած «Տոյոտա» ընկերության վարկանիշին:

Նախորդ հոդվածը‘Հայաստան կայցելի Լատվիայի ԱԳ նախարարը ‘
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Ադբաշյան. Ստեփանակերտում դեռ օդանավ չկա’