‘Խորխե Մեսի. Մեր դեմ կեղտոտ արշավ են սկսել’

789

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, մեկնաբանել է այն տեղեկությունները, որ նա իր տղայի հետ միասին մեղադրվում է հարկային վճարումներից խուսափելու մեջ՝ 2007-2009 թվականներին:

«Կարող եմ վստահեցնել, որ Լեոն ամեն տարի վեց զրոներից բաղկացած երկու վճարում է կատարում:

Մեզ անհանգստացնում է, որ որոշ լրատվամիջոցներ կազմակերպել են այս կեղտոտ արշավը: Դրանում առկա է զրպարտանք եւ ատելություն: Դա շատ դաժան է: Բայց մենք գիտենք ինչ անել, երբ ամեն ինչ պարզվի:

Հարկային մարմինների եւ մեր հարկային խորհրդատուների միջեւ տարաձայնությունները նորմալ երեւույթ են, հատկապես, երբ խոսքը գնում է բավական մեծ գումարների մասին»,- ասել է Խորխե Մեսին Cadena COPE-ի հետ զրույցում:

Նախորդ հոդվածը‘Ջրի սակագինը նվազեց 3.8 դրամով’
Հաջորդ հոդվածը‘Հեյդար Ալիևի անվան Դաղստան. Ռուսաստանը կրկին հող է նվիրում Ադրբեջանին’