‘Խորհուրդ ԱԳՆ-ին՝ ինչպես օգտվել twitter-ից’

934

iLur.am-ը քիչ առաջ էլ.փոստով բավականին ուշագրավ բաց նամակի տեքստ է ստացել, որն ուղված է ՀՀ ԱԳՆ-ին: Նամակում, մասնավորապես, գրված է.
«Շվեդիայի, Լեհաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 13-ին կայցելեն Հայաստան: Այս մասին գրում է «Արմենպրեսը»՝ հղում կատարելով ՀՀ ԱԳ նախարարության twitter-յան էջին: Պետք է, սակայն, նշենք, որ իմ բոլոր փորձերը՝ գտնել twitter-ում ՀՀ ԱԳՆ էջը, այդպես էլ հաջողություն չունեցան: Նյութը գրելու պահին նման տեղեկատվություն չկար նաև ԱԳՆ պաշտոնական կայքում: «Արմենպրեսի» հաղորդագրությունում նշվում է նաև. «Երեք պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների այցի նպատակը Եվրամիության հետ հարաբերությունների շուրջ քննարկումներն են:
Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը, Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին եւ Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը Հայաստանում կլինեն մինչեւ դեկտեմբերի 14-ը: Այցը տարածաշրջանային է. ԱԳ նախարարները կլինեն նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում»:
Ինչպե՞ս է ԱԳՆ-ն նման երկարության տեղեկատվությունը տեղավորել 140 նիշ արգելափակում ունեցող twitter-ում՝ մնում է միայն կռահել:
Որպես twitter-ի մի քանի տարվա օգատատեր՝ մի քանի խորհուրդ ԱԳՆ-ին, թե ինչպես օգտվել twitter-ից: twitter-ը 140 նիշից ավելի տեքստեր տեղադրելու հնարավորություն չի ընձեռում: Որպեսզի 140 նիշից ավելի տեքստերը հայտնվեն այնտեղ, պետք է այդ տեքստը նախ տեղադրել պաշտոնական կայքում, այնուհետև բացել twitter-ում էջ (քանի որ, ինչպես նշեցինք, ԱԳՆ twitter-յան էջն այդպես էլ չհաջողվեց գտնել) ու twitter-յան գրառման մեջ հղում տալ պաշտոնական կայքին: Որեւէ այլ եղանակով նման երակարաշունչ տեքստեր twitter-ում տեղադրելն ուղղակի հնարավոր չէ:

ԱԳՆ գործունեությանը հետևող քաղաքացի

Նախորդ հոդվածը‘Թենիսիստի հումորը սուր քննադատության է արժանացել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ. Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում զգալի առաջընթաց չի նկատվել’