‘Խորհրդակցություններ ԼՂՀ կառավարությունում’

816

Սեպտեմբերի 3-ին ԼՂՀ կառավարությունում տեղի է ունեցել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որն անց են կացրել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և Տիգրան Սարգսյանը:

Խորհրդակցությանը քննարկվել են խնդրո առարկա հարցի արդյունավետ կիրառման մեխանիզմները: ԼՂՀ վարչապետի որոշմամբ ստեղծված` կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող հանձնաժողովի նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է աշխատանքային ծրագրում նշված գործառույթների կատարման մասին տեղեկություններ:

Խորհրդակցությանը Տիգրան Սարգսյանի կողմից հայաստանյան համապատասխան կառույցների պատասխանատուներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ` ԼՂՀ գործընկերներին խորհրդատվական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Խորհրդակցությունների ավարտին ԼՂՀ վարչապետի և Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր` նվիրված երկու հայկական հանրապետությունների գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի և բյուջետային բնագավառներում համագործակցության ընդլայնմանը:

ԼՂՀ կառավարության մամլո ծառայություն

Նախորդ հոդվածը‘9 տարի առաջ տեղի ունեցավ Բեսլանի ողբերգությունը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վահան Հովհաննիսյան. ԳԴՀ-ում դեսպան աշխատելու առաջարկն ընդունելի է’