‘Խորհրդակցություն` նվիրված Մարտունու շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին’

919

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է քաղաք Մարտունի, որտեղ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին, հայտոնւմ է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել կառավարության կողմից մշակվող գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրի հիմնադրույթներին: Նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նպատակ ունի նոր որակ հաղորդել ոլորտի զարգացմանը` ապահովելով կատարվող աշխատանքների որակի բարելավումը, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, ինչպես նաև պատասխանատվության բարձրացումը եւ տեղերում նախաձեռնողականության խթանումը: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի հաքերների զոհը այս անգամ մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքն է’
Հաջորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորը պահանջում է հանել առաջադրված մեղադրանքը, այլապես…’