‘Խորհրդարանը վավերացրեց ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը’

870

Ազգային ժողովը միաձայն քվեարկությամբ վավերացրեց Եվրոպական միության հետ արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը:

ԵՄ-ի հետ արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, արվեստի եւ սպորտի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մաս նակիցների համար: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը’ դարձնելով 35 եվրո, ինչպես նաեւ այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում’ երեխաների ու թոշակառուների համար: Վիզան տրամադրվում է դիմումը տալուց հետո երկու շաբաթվա ընթացում, որոշ անհետաձգելի դեպքերում կարող է տրամադրվել երկու օրվա ընթացքում: Փաստաթղթի շրջանակում կգործի նրա իրականցման նկատամամբ մոնիտորինգի մեխանիզմը:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մովսիսյանը Թեհրանում քննարկել է իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու հարցը’