‘Խորհրդարանի որոշումից հետո Յանուկովիչը թույլ կտա Տիմոշենկոյին մեկնել արտասահման բուժվելու’

883

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Գերագույն ռադան կարող է ընդունել որոշում Յուլյա Տիմոշենկոյին արտասահմանում բուժվելու հնարավորություն տալու վերաբերյալ և խոստացել է ստորագրել այդ որոշման տակ:

«Այժմ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի կողմից պատրաստվել է օրենքի նախագիծ, որը թույլ կտա լուծել այդ խնդիրը: Այսօր Ուկրաինայում չկա օրենք, որը թույլ կտա Տիմոշենկոյին մեկնել արտասահման: Հենց այդ հարցը լուծվի խորհրդարանում, և օրենքը դրվի իմ սեղանին, այդ ժամանակ հարցը կվերաբերինախագահին կլինի հարց ուղված: Բնականաբար եթե խորհրդարանը ընդունի նման օրենք ես այն կստորագրեմ»,- լրագրողների ներկայությամբ հայտարարել է Յանուկովիչը Դոնեցկում հայտնում է podrobnosti.ua-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վասիլենկոն հայտարարել է, որ Տիմոշենկոն համաձայն է ներման առանց լիակատար արդարացման:

 

Նախորդ հոդվածը‘2014 թվականի վերջին ՀՀ արտաքին պարտքը կաճի մոտ 100 մլն.դոլարով’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսի սղագրուհուն դուրս են տարել նիստերի դահլիճից’