‘Խորտակված «Ամուրսկայա» բեռնանավում կողմնակի մարդու մարմին են գտել’

874

Տղամարդը, ում դիակը ջրասուզակները գտել են Օխոտի ծովում խորտակված «Ամուրսկայա» բեռնանավը, նավի անձնակազմի անդամ չի եղել: Այս մասին հունվարի 22-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Հեռավորարևելյան քննչական վարչության կայքը, հաղորդում է lenta.ru-ն: Անհայտ տղամարդու դին հատնաբերվել էր 2012 թ. նոյեմբերի 9-ին: Փորձագետները նրա ԴՆԹ-ն համեմատել են անձնակազմի բոլոր ինն անդամների ազգականների ԴՆԹ-ների հետ, և պարզվել է, որ նրանցից ոչ մեկի հետ տղամարդը ազգակցական կապեր չի ունեցել: Քննիչները չեն կարողացել պարզել տղամարդու ինքնությունը: Նրանք վերականգնել են տղամարդու արտաքին տեսքը և այդ պատկերը տեղադրել իրենց կայքում՝ խնդրելով նրան ճանաչողներին կապվել իրավապահ մարմինների հետ:

«Ամուրսկայա» բեռնանավն աղետի ազդանշան էր տվել 2012 թ. հոկտեմբերի 28-ին: Նավը, որն ուղևորվում էր Օխոտսկ, տեղափոխում էր 700 տոննա ոսկու հանքանյութ: Նոյեմբերի 7-ին ջրասուզակները նավը գտան Օխոտի ծովի հատակում՝ 25 մետր խորության վրա: Բացի նոյեմբերի 9-ին հայտանբերված անհայտ տղամարդու մարմնից՝ ուրիշ ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց գտնել: 

Նախորդ հոդվածը‘«Շախտյոր» — «Զենիթ»՝ 3:1. Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի ծննդատներից մեկում միաժամանակ 4 երկվորյակ է ծնվել’