‘Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել. ԼՂՀ ՊՆ’

1690

Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել, մինչդեռ դա ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ Ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը հենց այս պահին էլ ինտենսիվ կրակահերթի տակ է պահում, «Ազատության» հետ զրույցում ասել է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Ուղղաթիռը գտնվում է շփման գծի չեզոք հատվածում: Նախապես հայտարարվել էր, որ անձնակազմի երեք անդամները զոհվել են։ ԱԺ-ն՝ Գալուստ Սահակյանի առաջարկով նույնիսկ մեկ րոպե լռությամբ հարգել է երեք զոհերի հիշատակը:

ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն ասել էր, որ իրենք դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Հակոբյանը հավաստիացրել էր, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի զոհված երեք օդաչուների դին վերադարձվի հայրենիք:

Նախորդ հոդվածը‘Ընդդիմությունը Ընտրական օրենսգրքում արմատական բարեփոխումներ է պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվան Բաքվին և Երևանին հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված նրանց պատասխանատվության մասին ‘