‘Խոցված ուղղաթիռի օդաչուների հուղարկավորեցին «Եռաբլուրում» (ֆոտոշարք)’

1487

«Եռաբլուր» պանթեոնում զինվորական արարողակարգով այսօր հուղարկավորեցին Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին:

Հենց պանթեոնում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը տղաներին հարազատներին հանձնեց  «Արիության» մեդալները: Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել էին «Արիության» մեդալով:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Թբիլիսիի նկատմամբ ԱՄՆ ճնշումը խանգարում է աբխազական երկաթուղու բացմանը’