‘Խուզարկություններ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության թուրքական ֆոնդում ‘

734

Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Քիլիս նահանգում՝ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և մարդասիրական օգնության թուրքական ֆոնդում, այսօր հաղորդել է Haber7 հեռուստատեսությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը խուզարկություններն սկսել է այսօր առավոտյան:

Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և մարդասիրական օգնության թուրքական հիմնադրամը ամենախոշոր իրավապաշտպան և հումանիտար կազմակերպություններից է: Օրինակ՝ այն հումանիտար բեռներ է ուղարկում Գազայի հատված «Ազատության նավատորմով», փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Գազի համար գրեթե կրկնակի ավելի են վճարում, բայց չեն տաքանում (հարցում, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական ընդդիմությունը արգելափակել է Գերագույն ռադայի ամբիոնը և նախագահությունը’