‘Խուլիո Իգլեսիաս. Ես չեմ երգում այնպիսի վայրում, որն ինձ դուր չի գալիս ‘

1383

«Վերջին 45 տարվա ընթացքում ճանաչել եմ հազարավոր հայերի, ովքեր իրենց մշակույթն են փոխանցում ամբողջ աշխարհին:  Ես որպես հարազատ ընկեր եմ այցելում Հայաստան: Ես չեմ երգում այնպիսի վայրում, որը ինձ դուր չի գալիս: Կարծում եմ` ինձ շատ տարիներ չեն մնացել ապրելու, բայց սիրով եմ երգելու  Երևանում»,- ըստ Aravot.am-ի, այսօր «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը, ով երկուշաբթի համերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 Իգլեսիասն ասաց, որ արդեն հետաքրքրվել է,  թե իր որ երգերն են սիրում հայերը եւ հենց դրանք էլ կատարելու է. «Ես հոգով եմ երգելու. փակելու եմ աչքերս եւ պատկերացնելու, որ տիեզերքում եմ»: Երգչի խոսքով. «Երբեմն մարդիկ մտածում են, թե մենք մեծ երազողներ ենք, բայց իրականում մենք նախընտրում ենք ուրիշներին «ստիպել» երազել»:

Իգլեսիասը խոսեց նաեւ Շառլ Ազնավուրից եւ ասաց, որ վերջինս իր երկար տարիների մտերիմ ընկերն է. «Ես նրա հետ եմ մտածել եւ երգել, բազմաթիվ դուետներ կատարել: Նրան իմ ավագ եղբայրն եմ համարում»:  Երգիչն ասաց, որ իր կյանքը բաղկացած է հազարավոր երգերից, որոնցից չի կարող առանձնացնել երեւէ մեկը. «Դրանք իմ կյանքի պատմությունն են կազմում»:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան – Գելֆանդ՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը