‘Խտացրած կաթը՝ 1100, թթվասերը՝ 740 դրամով. 3 ընկերություն 1 տարով զրկվել են պետգնումներին մասնակցելու իրավունքից ‘

962

Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում մանկապարտեզներին, ծերանոցներին ու մանկատներին սնունդ մատակարարող երեք օրիանախախտ ընկերության տուգանվել են 45 մլն դրամի չափով: Արմռադիոյի փոխանցմամբ, «Երեքնուկ»,  «Ամարաս Յուս», «Սեար գրուպ» ընկերությունները փոխհամաձայնության են եկել, շուկան բաժանել են միմյանց միջև ու հաջորդաբար հաղթել մրցույթներում: Վերը նշված ընկերությունները նախկինում անբարեխղիճ մրցակցության համար արդեն հասցրել էին տուգանվել, այս անգամ նրանք տուգանվել են հակամրցակցային համաձայնության գալու համար եւ ընդգրկվել «սև ցուցակում»՝ մեկ տարով զրկվելով պետական գնումներին մասնակցելու իրավունքից։

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է, թե ինչպես են  վերջին երկու-երեք տարիներին սոցիալական այս հաստատություններում ընթացել գնումները։ Ուսումնասիրել ու պարզել են, որ 400 դրամ արժեք ունեցող խտացրած կաթը նրանք ձեռք են բերել  1100 դրամով, խնձորի մեկ կլիոգրամը՝  110 դրամի փոխարեն 400, թթվասերն էլ՝ 740 դրամով: Գնումներն իրականացրել են երեք ընկերություն՝ «Երեքնուկը»,  «Ամարաս Յուսը», «Սեար  գրուպը»։ Նրանք փոխհամաձայնության են եկել ու ղեկավարվել մեկ կենտրոնից: Ընկերությունները փոխադարձաբար  հաղթել են տարբեր մրցույթներում, շուկան կիսել են իրար մեջ և դա էլ հնարավորություն է տվել ապրանքների մատակարարումը իրականացնել ավելի բարձր գնով:

Նախորդ հոդվածը‘Վ.Բաբայան. Ձևավորված կառավարման մշակույթը նմանվում է խորհրդային ժամանակների մշակույթին’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ դեսպան. ՄՄ-ում բոլորը իրենց ինքնիշխանության որոշակի մասը զիջում են’