‘Ծագումով հայուհի մոր պատճառով Ադրբեջանում գնդապետին հեռացրել են ԶՈւ շարքերից ‘

1689

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանագրով զինված ուժերի կազմից հեռացվել է Սահմանային զորքերի ռազմական ակադեմիայի դասախոս գնդապետ Սեյրան Գաֆարովը: Նրան արգելվել է ծառայել Ադրբեջանի զինված ուժերում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հայտնում է azpolitika.info լրատվական կայքը: Նշվում է, որ նախարարը ԶՈւ շարքերից գնդապետին հեռացրել է նրա մոր` ծագումով հայ լինելը բացահայտվելուց հետո: Կայքը հայտնում է, որ գնդապետ Սեյրան Գաֆարովը «պաշտոնապես» խոստովանել է, որ իր մայրը ծագումով հայ է:

Կայքը հայտնում է, որ Զաքիր Հասանովը պաշտոնից ազատել է նաև երկար ժամանակ Ադրբեջանի ԶՈւ ակադեմիայում ծառայած գեներալ-մայոր Բաղըր Ֆաթուլլաևին, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է և ծառայության ընթացքում չի հրաժարվել այդ երկրի քաղաքացիությունից: 

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ երևանյան գրասենյակը կանոնավոր շփումեր է պահպանում սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ’
Հաջորդ հոդվածը‘Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսեր’