‘Ծաղկաձորում առաջադրված Հովիկ Հակոբյանը վստահ է, որ հաղթելու է’

1155

Ընդհանուր առմամբ գոհ եմ քարոզարշավի ընթացքից, միայն որոշակի աշխատանքային խնդիրներ են եղել, հիմնականում խանգարիչ հանգամանքներ չեն առաջացել: Այս մասին iLur.am-ին հայտնեց Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետի թեկնածու Հովիկ Հակոբյանը:
«Կասկած չունեմ հաղթանակիս մեջ, համայնքի բնակիչներին մեծ մասին հանդիպել եմ, բոլոր ընտանիքները մտել եմ, զրուցել եմ, ներկայացրել եմ մեր ծրագրերը: Վստահ եմ, որ հաղթելու ենք և վաղը համայնքի բնակիչների մեծամասնությունը իր ձայների մեծամասնությունը կտա այդ ծրագրերի իրականացմանը»,- ասաց նա:
Հակոբյանի խոսքով՝ քաղաքում նախընտրական լարվածություն չկա, կոնֆլիկտային իրավիճակներ, վիճաբանություններ չեն եղել:
Նշենք, որ Ծաղկաձորում առաջադրվել էին 4 թեկնածուներ, նրանցից 2-ն ավելի ուշ ինքնաբացարկ են հայտնել: Այժմ 
ՏԻՄ ընտրությունները նախատեսված են վաղը՝ սեպտեմբերի 23-ին:

Նախորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբների հրամանատարական կետը Թուրքիայից Սիրիա է տեղափոխվել ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքմենիայի նախագահը դարձավ 10-րդ դանի կարատեիստ’