‘Ծաղկաձորում հանձնաժողովն ու ոստիկանությունը «չեն նկատում» ընտրախախտումները (տեսանյութ) ‘

1110

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի 25/01 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպքեր են արձանագրվել, տեղամասի դռան մոտ հավաքված են շուրջ 20 անձինք, ովքեր ճնշում են գործադրում ընտրողների վրա: Այս մասին հայտնում է iLur.am-ի թղթակիցը: Տեսանյութում երևացող կոստյումներով անձինք, որոնց մի մասը հանձնաժողովի անդամներ են, ուղղորդում են ընտրողներին, ընտրացուցակներով հետևում են, թե ովքեր դեռ չեն եկել ընտրություններին և կազմակերպում նրանց՝ տեղամաս գալու գործընթացը:

iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ ամենին չեն արձագանքում ոչ հանձնաժողովի նախագահը, ոչ իրավապահները, ոչ էլ տեղամաս ժամանած ընտրատարածքային հանձնաժողովի անդամները:

Հիշեցնենք, որ Ծաղկաձորում առաջադրվել էին 4 թեկնածուներ, նրանցից 2-ն ավելի ուշ ինքնաբացարկ են հայտնել: Այժմ թեկնածուները 2-ն են՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Արթուր Հարությունյանը և «Ժառանգությունից» Հովիկ Հակոբյանը: Վերջինիս սատարում է նաեւ Հայ ազգային կոնգրեսը:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյան. Քվեարկության առաջին արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերին մոտ ‘