‘ Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել’

1216

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պղոսյանը պաշտոնանկ է արվել: «Այո, Պողոսյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Նրան կփոխարինի Փաշիկ Ալավերդյանը: Իսկ ահա Ալավերդյանի առաջ խնդիր է դրված ապահովելու «ճանապարհ դեպի Ռիո» ծրագիրը: Նրան տրվել է երկու շաբաթ ծրագիրը պատրաստելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Ղազախստանում կայացած աշխարհի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքները բավարար չեն եղել Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի համար:

Նախորդ հոդվածը‘Եռյակի հանրահավաք-երթը՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ’