‘Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն’

2362

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը: 

Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 359 կգ արդյունք: Ղուկասյանը երկու վարժություններում էլ անգերազանցելի էր: Պոկումում նա բարձրացրեց 162 կգ, իսկ հրումում՝ 197 կգ:

Քիչ հետո պայքարի մեջ կմտնի 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը:

Նախորդ հոդվածը‘Տարանտինոն Վայնշթայնի մասին «շատ բան գիտեր», բայց լռում էր ‘
Հաջորդ հոդվածը‘«ՄՅՈՒ»-ն և «Ման. Սիթի»-ն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում միասին 50 գոլ են խփել, նույնքան որքան լոնդոնյան 5 ակումբները’