«Ծանր բանակցություններ» տարհանման վերաբերյալ

384

Կիևը «ծանր բանակցություններ» է վարում «Ազովստալից» զինվորականներին տարհանելու վերաբերյալ, հաղորդել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Ըստ նրա՝ խոսքն առայժմ 38 ծանր վիրավորների ռուսաստանցի ռազմագերիների հետ փոխանակելու մասին է։

Որպես միջնորդ՝ հանդես է գալիս Թուրքիան, բանակցություններին մասնակցում է նաև Կարմիր խաչը։

Մայիսի 7-ին հայտարարվել է  քաղաքացիական անձանց տարհանման ավարտը «Ազովստալից»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ասում էին բոլոր քաղաքացիական անձանց մասին, Կիևը պնդում է, որ տարհանվել են երեխաները, կանայք և տարեց քաղաքացիները։ Մարիուպոլի քաղաքապետի խոսքով՝ բացի զինվորականներից, սահմանապահներից և ոստիկաններից՝  ապաստարաններում դեռ կարող է հարյուրից ավելի քաղաքացիական անձ լինել։

«Այն, ինչ այնտեղ հիմա կատարվում է, դա պատերազմ չէ, այլ ջարդ։ Դա ցանկացած կոնվենցիայի խախտում է, դա պարզապես պաշարված մարդկանց ոչնչացում է»,- հայտարարել է «Ազով» գնդի զինծառայողի հայրը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՄիջուկային գործարքի ԵՄ համակարգողին ձերբակալել են
Հաջորդ հոդվածըՌուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստանով