Ծառայակցի անզգուշությամբ արձակած կրակոցից զինվոր է մահացել․ ՊՆ

930

Հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացել է ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված, շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը:
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածըԲաքուն նոր զորամաս է կազմավորել Աղդամի շրջանում
Հաջորդ հոդվածըՕլիվիե Ժիրուն՝ «Միլանում»