‘Ծառը փակել էր Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը (լուսանկարներ) ‘

864

Սեպտեմբերի 28-ին, ժամը 05.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճա­նա­պար­հին՝ «Մոշահավ» աղբյուրի մոտ, ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությանը:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառն ընկել է Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ի մոտակայքում:
Հրշեջ-փրկարարները ծառը մասնատել են և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Նախորդ հոդվածը‘Երևանից Եղվարդ տանող ավտոճանապարհին հոկտեմբերի 7-ից գործարկվելու է նոր արագաչափ սարք’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը կքննի Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) հայցը’