‘Ծառուկյանը ԱԺ-ում զրուցում էր Օսկանյանի հետ ‘

1300

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր նիստն սկսվելուց րոպեներ առաջ հայտնվեց ԱԺ-ում: Խորհրդարանական ընտրություններից հետո նա երբևէ ոտք չէր դրել նոր խորհրդարանում: Կարծիք կար, որ Ծառուկյանը խորհրդարան կգա նախագահական ընտրություններից հետո միայն:

iLur.am-ի լրագրողի հարցին, թե ինչու հանկարծ ԲՀԿ նախագահը որոշեց մինչև ընտրությունները գալ, ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը պատասխանեց՝ «Էս ընտրությունը մեզ համար եղած-չեղած»:

Ծառուկյանն իրեն պահում էր ընդգծված վստահ ու նիստերի դահլիճում գտնվելու ողջ ընթացքում զրուցում էր Վարդան Օսկանյանի հետ, հավանորեն՝ ընդգծելով իր համերաշխությունը վերջինիս հետ` իշխանությունների կողմից մտահղացված շինծու քրեական գործի առնչությամբ: ԱԺ-ում մնալուց հետո որոշ ժամանակ անց Գագիկ Ծառուկյանը հեռացավ: 

Նախորդ հոդվածը‘«Քեզ Հայաստա՞նն է ուղարկել». Սամվել Կարապետյանը ստիպված ստել է Ադրբեջանում ապրող հային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ամիսը մեկ անգամ Իտալիայի թանգարաններն անվճար կլինեն’