‘Ծառուկյանը մասնակցել է ֆիզկուլտ ինստիտուտի ուսանողների եւ դասախոսների համատեղ հանրահավաքին’

1192

Մինչ տարբեր բուհերից սպառնալիքներ են հնչում դասադուլներին մասնակցող ուսանողների հասցեին, եւ ոստիկանություն են բերման ենթարկվում ուսշարժման ակտիվիստները, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր վաղ առավոտյան այցելել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ եւ մասնակցել ուսանողների եւ դասախոսների համատեղ հանրահավաքին:

Հանրահավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանը, պաշտոնապես դիմելով ռեկտոր Վահրամ Առաքելյանին, ասել է. «Եթե կլինեն ուսանողներ, ովքեր կբողոքեն, կդժգոհեն, հուզված վիճակում ինչ-որ քայլեր կկատարեն կամ կասեն, ապա նրանց ոչ թե պետք է ընդունել որպես թշնամի, այլ հասկանալով իրենց վիճակը՝ մտնել նրանց դրության մեջ, լսել նրանց, փորձել լուծումներ գտնել, որտեղ որ չեք կարողանա, ես կվերցնեմ ինձ վրա: Նրանք բոլորը մեր երեխաներն են, մեր ուսանողներն են»:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահն է: Իսկ մյուս բուհերի խորհուրդների նախագահներն են բարձրաստիճան պաշտոնյաներ` Սերժ եւ Տիգրան Սարգսյաններ, Հովիկ Աբրահամյան եւ այլն: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը սատարելու է «Ժառանգության» թեկնածուին ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Մենք պետք է պատրաստ լինենք Հալեպից մեծ արտագաղթին’