‘Ծեծի է ենթարկել 25-ամյա Արման Բաբիկյանը. Ականատեսների խոսքով՝ պատասխանատուն Թոխմախի Մհերի տղան է’

4109

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ անհայտ անձինք հուլիսի 22-ին Արտաշիսյան 41 շենքի բակում դաժան ծեծի են ենթարկել Արման Բաբիկյանին, ով «գլխի սալջարդ-վերքեր», «գանգուղեղի ցնցում», «նախաբազկի սալջարդ-վերքեր» և «հիշողության կորուստ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Ականատեսների խոսքով՝ ծեծը կազմակերպել է Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանը, ով ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի(Թոխմախի Մհեր) տղան է:

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործ դեռ չի հարուցվել. կատարվում է հետաքննություն:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Ա.Բաբիկյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չէ խոսելու: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ հետախուզություն. «Բոինգը» խփել են անջատականները, սակայն՝ սխալմամբ’
Հաջորդ հոդվածը‘Զապորոժիեի հայկական եկեղեցու բակում պայթյուն է որոտացել ‘