‘Ծեծկռտուք Արամի փողոցում. 7 հոգի բերման են ենթարկվել’

1257

News.am-ը փոխանցում է, որ Երեւանի Արամի փողոցի թիվ 56 հասցեի մոտ, սեպտեմբերի 3-ին, մի խումբ երիտասարդներ վիճաբանել եւ հարվածներ են հասցրել  իրար: Կայքը հղում կատարելով ոստիկանությանը՝ նշում է, որ նշված հասցեից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 20-ամյա Աշոտ Կ.-ին, 24-ամյա Վլադիմիր Մ.-ին, 23-ամյա Մարտին Հ.-ին, 23-ամյա Վաչիկ Գ.-ին, 22-ամյա Վահան Ա.-ին, 22-ամյա Հենրիկ Բ.-ին եւ ՌԴ քաղաքացի, 23-ամյա Տիգրան Խ.-ին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը կմեկնի Բրյուսել’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդակցություն`Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման վերաբերյալ’