‘Ծեծկռտուք Գորիսում` Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ’

1673

Գորիսի կենտրոնում հուլիսի 11-ին, ժամը 23.00-24.00-ի սահմաններում, ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (մականունը` Աղալար) որդու` Էյներ Խաչատրյանի և ոմն Գոռի միջև, հաղորդում է Aysor.am-ը: 

Շրջանառվող լուրերի համաձայն` եղել է նաև դանակահարություն:

Ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնել են, որ երեկ երեկոյան, ժամը 23.00-24.00-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Գորիսի կենտրոնում երկու հոգի վիճաբանում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2 ընկերները հարբած վիճակում վիճաբանում են: Վերջիններս վերադառնում էին ծննդյան արարողությունից: Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

Նախորդ հոդվածը‘Աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «Արմավիա»-ի’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ’