‘Ծխախոտի վրա կմակնշվի առավելագույն մանրածախ գինը’

1425

2014 թ. հունվարի 1-ից ծխախոտի տուփի վրա մակնշված կլինի առավելագույն մանրածախ գինը: Որոշման նախագիծը ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում: Առավելագույն մանրածախ գին է սահմանվում՝ ծխախոտի արտադրանք արտադրողների և  (կամ) ներմուծողների կողմից սահմանված՝ յուրաքանչյուր մակնիշի միավոր տուփ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Որոշման նախագծի 9-րդ և 10-րդ կետերով սահմանվում է տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը.

9. Տպագրությունը պետք է կատարվի այնպես, որպեսզի բացառվի`

1) այն հեռացնելու հնարավորությունը,

2) տուփը կամ տուփի արտաքին փաթեթավորումը բացելու հետևանքով այն վնասելու հնարավորությունը:

10.  Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված տեքստերը`

1) պետք է լինեն՝

ա. հստակ ու սպառողի համար անզեն աչքով ընթեռնելի,

բ. հակադիր ֆոնի վրա,

2) չպետք է լինեն՝

ա. ծխախոտի արտադրանքի տուփի արտաքին փաթեթավորման վրա,

բ. թաքնված կամ ծածկված` ծխախոտի արտադրանքի տուփի վրա տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով կամ անթափանց շերտով:

Օրենքը ուժի մեջ է մտնելու 2014թ. հունվարի 1-ից:

Նախորդ հոդվածը‘Եգիպտական բանակը մերժել է Մուրսիի փոխզիջումային առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Հունգարիայի ՍԴ նախագահը ներողություն է խնդրում հայ ժողովրդից’