‘Ծծմբաթթու են շփել Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարի վրա’

804

Հունվարի 17-ին հարձակում է կատարվել Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա: Դիմակավոր հանցագործը նրա դեմքին ինչ-որ հեղուկ է շփել,  ենթադրաբար՝ ծծմբաթթու, երբ Ֆիլինը մոտեցել է իր շենքի մուտքին: Ֆիլինին տեղափոխել են հիվանդանոց՝ դեմքի երրորդ աստիճանի այրվածքներով, հայտնում է РИА Новости-ն:  Հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ « միտումնավոր կերպով առողջությանը ծանր վնաս հասցնելը» հոդվածով, որով նախատեսված առավելագույն պատիժը 8 տարվա կալանքն է: Առայժմ կասկածյալներ չկան:

Նախորդ հոդվածը‘«Փարիզյան սուրճ Ֆակտորի»-ի փաթեթներում իրացվել է այլ սուրճ’
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Սաակաշվիլի. Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ բարդ են’