‘
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անսպասելի այցելել է Երեւանի թիվ 189 դպրոց:
Այցի մասին նախարարը գրել է.
«Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է։ Ասե՞լ էի, որ ոստիկանություն եմ հանձնելու։ 189 դպրոցում այսօր այդ օրն էր։
Հ.Գ. Ծնողական ժողովին անսպասելի եկավ կրթության նախարարը»:
‘