‘Ծպտված քարոզչությու՞ն. Զինվորները փետրվարի 18-ին կընտրեն գերագույն գլխավոր հրամանատար ‘

1300

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների նախաշեմին զինծառայողների շրջանում ընտրական գործընթացների վերաբերյալ իրավական իրազեկվածության բարձրացման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար» խորագրով ցուցապաստառներ:

Ցուցապաստառները, որոնք ՀՀ նախագահի ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները և պարտականությունները, քվեարկության կարգը:

Ուշագրավ է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փետրվարի 7-ի հերթական զեկույցում տեղ է գտել հետևյալ դիտարկումը.

«Նախընտրական հանդիպումներում Սերժ Սարգսյանը շեշտը դնում է կայունության և անվտանգության թեմաների վրա, ընդգծելով իր՝ բանակի գերագույն գլխավոր հրամանատար լինելու փաստը եւ անցած ռազմական ուղին»:

 \"\"

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանն՝ ընդդեմ ընտրակաշառքի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մենք իրավունք ունենք պահանջելու Տեր-Պետրոսյանի վերադարձը»’