‘Կագավայի վերադարձը նշանավորվում է «Բորուսիայի» հաղթանակով (տեսանյութ)’

1052

Դորտմունդի «Բորուսիան» առանց խնդիրների հաղթեց «Ֆրայբուրգ»-ին:

Նոր էր Մարկո Ռոյսը վերականգնվել վնասվածքից հետո, երբ կրկին վնասվածք ստացավ, և մեկ ամսից ավելի շուտ չի կարողանա հանդես գալ թիմում: Այս հանգամանքով պայմանավոված ճիշտ ժամանակին էր Սինձի Կագավայի վերադարձը:  

Արդեն առաջին րոպեներին հանդիսատեսը տեսավ գոլային պահ հյուրերի կատարմամբ. Մահմեդին  տուգանայինի եզրից ստանալով գնդակը, բավական վտանգավոր դիրքից գլխով հարվածեց դարպասին, սակայն Վայդենֆելերը կարողացավ հետ մղել այն: Այս դրվագից հետո դորտմունդցիները նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրեցին և սկսեցին հակառակորդ թիմին թելադրել իրենց կամքը: Արդեն 5 րոպե անց Գրոյսկրոյցը կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն նրա հարվածը շեղ էր:

Դրանից հետո հարվածային դիրք դորս եկավ Հենրիխ Մխիթարյանը,  ում ընթացքը կոպտորեն, սակայն թույլատրելիի սահմաններում, կասեցրեց Կեմփը: «Բորուսիան», որը, ինչպես և իր հակառակորդը խաղում էր  4-2-3-1 տակտիկական սխեմայով, 75%-ով տիրում էին գնդակին: Յուրգեն Կլոպի թիմը փորձում էր հետաքրքիր կոմբինացիաներ ստեղծել հակառակորդի տուգանային հրապարակում, և այդ գործում ամենաակտիվը Կագավան էր:

Այսպիսի խաղից հետո հանդիպման արդյունքն կանխատեսելի էր և բնական, Դորտմունդի «Բորուսսիան» «Ֆրայբուրգին» հաղթեց 3-1 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տան տերերի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ողջ խաղին: Դորտմունդցիների կազմում աչքի ընկան Ադրիան ՌամոսըՍինձի Կագավան և Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Oլվեր Զորգը, ում հաջողվեց հանդիպման վերջին րոպեին գրավել դարպասը:

 Ավելացնենք, որ վաստակած 6 միավորով «Բորուսսիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

 

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.-ՖՐԱՅԲՈՒՐԳ

3-1 (2-0)

MC

1-0՝ Ադրիան Ռամոս 33՛, 2-0՝ Սինձի Կագավա 41՛, 3-0՝ Պյեր Օբամեյանգ 78՛, 3-1՝ Օլիվեր Զորգ 90՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 37.Էրիկ Դուրմ, 5.Սեբաստյան Կել, 7.Սինձի Կագավա (9.Չիրո Իմոբիլե, 64), 10.Հենրիխ Մխիթարյան, 14.Միլոշ Յոյիչ (6.Սվեն Բենդեր, 80), 19.Կեվին Գրոսկրոյց, 20.Ադրիան Ռամոս (17.Պյեր Օբամեյանգ, 75)

ՖՐԱՅԲՈՒՐԳ. 1.Ռոման Բյուրկի, 2.Պավել Կրմաշ, 20.Մարկ-Օլիվեր Կեմպֆ, 25.Օլիվեր Զորգ, 30.Կրիստիան Գյունտեր, 7.Վլադիմիր Դարիդա (8.Մայք Ֆրանց, 80), 17.Ջոնաթան Շմիդ, 23.Յուլիան Շուստեր, 27.Նիկոլաս Հոֆլեր, 14.Ադմիր Մեհմեդի (26.Մաքսիմիլիան Ֆիլիպ, 42), 36.Ֆելիքս Կլաուս (9.Ֆիլիպ Ցուլեխներ, 82)

 

Զգուշացում՝ Սոկրատիս Պապաստատոպուլոս 19՛ (Բ), Մարկ-Օլիվեր Կեմպֆ 59՛ (Ֆ), Պավել Կրմաշ 84՛ (Ֆ), Մայք Ֆրանց 85՛ (Ֆ), Ֆիլիպ Ցուլեխներ 87՛ (Ֆ) ; Մրցավար՝ Բաստիան Դանկերտ 

 

62

ԳՆԴԱԿԻ %

38

15 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

4 (3)

10

ՏՈՒԳԱՆՔ

14

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

 

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. 3-րդ տուրի առանցքային հանդիպումները’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկին»(տեսանյութ)’