‘Կադաստրի պետական կոմիտեն պարզեցրել է քաղաքացիների դիմումների ընդունման գործընթացը’

1003

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներ քաղաքացիների ներկայացրած դիմումների լրացման աշխատանքներն այս տարվանից ավտոմատացվել են:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների համակարգման վարչության պետ Արման Պետրոսյանը, ծրագրի ներդրման արդյունքում դիմումատուները ստիպված չեն լինի սպասարկման գրասենյակներում ավելորդ ժամանակ ծախսել անձամբ դիմումի ձևաթուղթը լրացնելու համար:

«Կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում դիմումներ ներկայացնելը քաղաքացիների համար հաճախ ժամանակատար էր: Դիմումատուները դժվարանում էին դիմումի փակցված օրինակելի ձևերից ընտրել այն, որը որ համապատասխանում է իրենց պահանջներին, և անգամ եթե գտնում էին օրինակելի ձևը, հաճախ ստիպված էին լինում վրիպակներից խուսափելու համար մի քանի անգամ լրացնել դիմումը: Այդ ամենը հաշվի առնելով կոմիտեի ղեկավարությունը որոշում կայացրեց պարզեցնել դիմումների ներկայացման գործընթացը և ներդնել սպասարկման գրասենյակներում դիմումների լրացման համակարգչային ծրագիր»,- Պետրոսյանի խոսքերն մեջբերում «Արմենպրեսը»:

Պետրոսյանի խոսքով` 2014 թ-ից համակարգը ներդրվել է կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակներում, և այսօր արդեն քաղաքացի դիմում ներկայացնելու համար պետք է մոտենա դիմում ընդունող աշխատակիցներից որևէ մեկին, նրան փոխանցի դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերն ու բանավոր հայտնի, թե դիմումով ինչ պահանջ է ներկայացնելու: Քաղաքացին ստորագրում է դիմումը և դրանով ավարտվում է դիմումի ներկայացման գործընթացը:

«Դիմումների ներկայացման գործընթացը զգալիորեն կրճատվել է, և դիմումներ ներկայացնելու համար ներկայումս քաղաքացիներից պահանջվում է միջինը 5-10  րոպե ժամանակ»,- հավելել է Պետրոսյանը: 

Նախորդ հոդվածը‘Բանկային ավանդների և վարկերի տոկոսադրույքների նվազման միտումը Հայաստանում կպահպանվի. Մասնագետ’
Հաջորդ հոդվածը‘ԱԽՔ-ը խոստովանում է գործող իշխանությունների արտաքին քաղաքական իմպոտենտությունը’