«Կադիսը» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Վալենսիայի» հետ(տեսանյութ)

980

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Կադիսը» սեփական խաղադաշտում գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Վալենսիայի» հետ: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

«Վալենսիան» միավորների քանակը հասցրեց 12-ի և 9-րդ տեղում է: «Կադիսը» 7 միավորով 14-րդն է:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում անցկացրեց 7-րդ հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ: Նախորդ տուրում նա գրավել էր «Ռայո Վալյեկանոյի» դարպասը՝ դառնալով Իսպանիալի Լա լիգայում գոլի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Կադիս» — «Վալենսիա»՝ 0:0 (տեսանյութ)

Նախորդ հոդվածը«Աթլետիկոն» ուժեղ էր «Բարսելոնայից» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՌետրո․ Լևոն Տեր-Պետրոսյան. Մի ակնհայտ իրողության անտեսման ողբերգական հետևանքները