«Կադիսը» հաղթեց Վարազդատ Հարոյանի հետ (տեսանյութ)

464

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Կադիսը» Վիգոյում մրցեց «Սելտայի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Հյուրերի մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 52-րդ րոպեին Հարոյանը զգուշացվեց դեղին քարտով։

«Կադիսն» առաջին հաղթանակը տարավ եւ 5 միավորով 11-րդն է։ «Սելտան» 18-րդ տեղում է՝ 1 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Սելտա» — «Կադիս»՝ 1։2 (տեսանյութ)

Սանտի Մինա, 64  — Էնտոնի Լոսանո, 38, Լուիս Էսպինո, 43

Չիրացրած 11մ՝ Սալվա Սանչես («Կադիս»), 43

Նախորդ հոդվածըԱդրբեջանն Արցախում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Զինծառայող է վիրավորվել
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայում» ցանկանում են Կումանի փոխարեն նշանակել Կրոյֆին