«Կադիսը» Հարոյանի հետ հաղթեց չեմպիոն «Աթլետիկոյին»

1457

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» ու «Կադիսը» վիճարկեցին Կադիսի նախկին քաղաքապետ Ռամոն դե Կարանսայի անվան գավաթը։ Նրա անունով է նաեւ «Կադիսի» ստադիոնը։

Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ «Կադիսի» ստադիոնում տեղի ունեցած խաղում առաջինը հաջողության հասան հյուրերը։ Բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն 41-րդ րոպեին բացեց հաշիվը։ «Կադիսը» պարտությունից խուսափեց 86-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ալբերտո Պերեայի խփած գոլի շնորհիվ։

Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Կադիսի» ֆուտբոլիստները՝ 4։2։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Ընկերական հանդիպում

«Կադիս» — «Աթլետիկո Մադրիդ»՝ 1։1, 11մ՝ 4։2

Ալբերտո Պերեա, 86 — Յանիկ Կարասկո, 41

Նախորդ հոդվածըChessable Masters․ Արոնյանը պայքարից դուրս թողեց Մամեդյարովին
Հաջորդ հոդվածըMarca. Մեսսին պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ