«Կադիսը» ձախողեց խաղի վերջնամասը, Հարոյանն անցկացրեց մեկ խաղակես (տեսանյութ)

493

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Կադիսը» սեփական խաղադաշտում 2:3 հաշվով պարտվեց «Օսասունային»: Իսպանացի կիսապաշտպան Ալեքս Ֆերնանդեսի դուբլի շնորհիվ «Կադիսը» հաշվի մեջ առջևում էր մինչև 90-րդ րոպեն, սակայն ավելացված ժամանակում հյուրերը խփեցին 2 գոլ և տարան կամային հաղթանակ:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խաղը կսկսել էր «Կադիսի» մեկնարկային կազմում: 36-րդ րոպեին նա ստացավ դեղին քարտ, իսկ ընդմիջմանը փոխարինվեց:

Իսպանիայի առաջնության նախորդ 2 տուրերում ևս 29-ամյա Հարոյանը խաղացել է «Կադիսի» մեկնարկային կազմում: Առաջիկայում նա կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը պատրաստվում է Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերին: 

2 ոչ ոքիով մեկնարկելուց հետո «Կադիսն» առաջին պարտությունը կրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում և 2 միավորով 12-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Կադիս» — «Օսասունա»՝ 2:3 (տեսանյութ)

Ալեքս Ֆերնանդես, 16, 66 – Կիկե, 60, Ռոբերտո Տորես, 90+1, Դավիդ Գարսիա, 90+5

Նախորդ հոդվածըՄխիթարյանի գոլային փոխանցումը «Ռոմային» օգնեց վստահ հաղթանակ տանել (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԼևոն Արոնյանը` միանձնյա առաջատար