«Կադիսը» ներկայացրեց Վարազդատ Հարոյանին

510

Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող «Կադիսը» հուլիսի 19-ին պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ Վարազդատ Հարոյանին: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանից բացի, շնորհանդեսին ներկայացվել է նաև «Կադիսի» մեկ այլ նորեկ, Չեռնոգորիան ներկայացնող 21-ամյա կիսապաշտպան Միլուտին Օսմաջիչը:

Վարազդատ Հարոյանն այս ամռանը ղազախական «Աստանայից» է տեղափոխվել «Կադիս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նա Արաս Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը հանդես կգա Իսպանիայի Լա Լիգայում:

Կարիերայի ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017), Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020) ու ռուսական «Տամբովում» (2020):

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Շաքրիյար Մամեդյարովը պայքարը կշարունակեն թայ–բրեյքում
Հաջորդ հոդվածըՊերուի նոր նախագահը կողմ է մահապատժին