«Կադիսի» պարտությունն ու Վարազդատ Հարոյանի պատմական գոլը (տեսանյութ)

463

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։ Հյուրերի միակ գոլը 23-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը նոր թիմում խփեց առաջին գոլը։

Նա մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը, 48-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։ 

«Ռայո Վալյեկանոն» 13 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Կադիսը» 14-րդն է՝ 6 միավոր։

«Ռեալ Սոսյեդադը» նվազագույն հաշվով հաղթեց «Էլչեին» եւ բարձրացավ երկրորդ տեղ՝ 16 միավոր։ Առաջատար «Ռեալն» ունի 17 միավոր։ «Էլչեն» 15-րդն է՝ 6 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» — «Կադիս»՝ 3։1 (տեսանյութ)

Ալվարո Գարսիա, 9, Ֆալկաո, 44, Իսի Պալասոն, 87 — Վարազդատ Հարոյան, 23

Նախորդ հոդվածըԴեպայի, Դե Յոնգի եւ Ֆատիի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Լացիոն» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)