‘Կադիրովը Խոդորկովսկուն բոլոր մուսուլմանների թշնամի է հայտարարել’

1034

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն հայտարարել է աշխարհի բոլոր մուսուլմանների և անձամբ իր թշնամին՝ այն բանից հետո, երբ Խոդորկովսկին լրագրողներին կոչ է արել հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: «Եթե լրագրողներն արժանապատիվ հանրություն են, ապա վաղը ոչ մի պարբերական լույս չի տեսնի առանց մարգարեի ծաղրանկարի: Թեկուզ կյանքը վտանգելով՝ հարկավոր է ամեն անգամ ապացուցել, որ ահաբեկչությունը չի լուծում խնդիրները: Հակառակ դեպքում՝ մենք ոչ թե մարդիկ ենք, այլ նախիր»,- իր Twitter-ում գրել է Խոդորկովսկին:

«Իր անմիտ քայլերով Խոդորկովսկին խաչ քաշեց իր վրա: Նա իրեն հայտարարեց աշխարհի բոլոր մուսուլմանների թշնամի: Հետևաբար և՝ իմ անձնական թշնամին»,- պատասխանել է նրան Կադիրովը:

Չեչնիայի հանրապետության խորհրդարանի նախագահ Դուկուվախա Աբդուռախմանովը նույնպես Խոդորկովսկուն իր թշնամին է հայտարարել՝ նրան մեղադրելով «միջկրոնական և ազգամիջյան թշնամանք սերմանելով՝ միավորներ շահելու» ցանկության մեջ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ. 2014 թվականի խորհրդանշական հավաքականը’