Կադիրովը հայտարարել է, որ ուզում է հանգստանալ

244

Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ արդեն շատ երկար ժամանակ է զբաղեցնում Չեչնիայի ղեկավարի պաշտոնը և «անժամկետ ու երկարատև արձակուրդի» իրավունք է վաստակել։

«Բարեկամներ, այսօր իմացա, որ ես, պարզվում է, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների գործող ղեկավարների շրջանում «ամենաերկարակյացն եմ»։ Ես ինքս էլ զգում էի, որ շատ երկար եմ նստել։ Կարծում եմ, որ լրիվ վաստակել եմ երկարատև և անժամկետ արձակուրդ։ Հուսով եմ՝ ինձ կհասկանաք և կաջակցեք»,- գրել է Կադիրովը իր Telegram-ալիքում։

Նա հիշեցրել է, որ հանրապետությունը ղեկավարում է տասնհինգ տարի, և առած է մեջբերել։

«Կովկասցիները, չեչեններն առած ունեն․ «Ինչքան էլ հյուրը հարգարժան լինի, երկար սպասված, եթե նա ժամանակին է հեռանում, ապա ավելի հաճելի է լինում»։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ իմ ժամանակը եկել է։ Քանի դեռ ինձ չեն վռնդել։ Մենք արդեն մտածում ենք դրա մասին և կաշխատենք ճիշտ ժամանակին հեռանալ»,- ասել է Կադիրովը։

Կադիրովը 2007-2011 թթ․ զբաղեցրել է հանրապետության նախագահի պաշտոնը, որը հետագայում լուծարվել է, և նա դարձել է «հանրապետության ղեկավար» ու այդ պաշտոնում է մինչ օրս։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայաստանը ներկայացնող գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում
Հաջորդ հոդվածըԿրեմլում մեկնաբանել են Կադիրովի հայտարարությունը