Կադիրովը հանձնարարել է ցուցակագրել ցանկացողներին

370

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանձնարարել է կազմել այն զինծառայողների ցուցակը, որոնք ցանկանում են մասնակցել Ուկրաինայում հատուկ գործողությանը։

«Ինձ հաճելի է, որ հանրապետությունում մեծ թվով զինծառայողներ երազում են միանալ առաջնագծում մեր մարտիկներին։ Հրամանատարներին հանձնարարել եմ ցուցակագրել ցանկացողներին։ Առաջին իսկ անհրաժեշտության դեպքում նրանց այդպիսի հնարավորություն կտրվի»,- գրել է Կադիրովւ Telegram-ալիքում։

Նա նաև Չեչնիայի բնակիչներին կոչ է արել աղոթել հատուկ գործողությանը մասնակցող զինվորների համար։

«Անկասկած, աջակցության ամեն մի խոսք նրանց նոր սխրանքների է մղում։ Մենք հպարտանում ենք Հայրենիքի յուրաքանչյուր պաշտպանով»,- հավելել է Կադիրովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶինծառայողների բուժումը կազմակերպվում է պատշաճ կերպով. ՀՀ ՊՆ
Հաջորդ հոդվածըՍահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել