Կադիրովին քննադատող բլոգերը Շվեդիայում կապի դուրս չի գալիս

349

Շվեդիայում անհետացել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ամենահայտնի քննադատներից մեկը՝ Տումսո Աբդուռահմանովը. նա և նրա ընտանիքի անդամներն արդեն մի քանի օր է՝ կապի դուրս չեն գալիս, հաղորդում է Շվեդիայում տեղակայված չեչենական իրավապաշտպան «Վայֆոնդ» ընկերությունը, որն օգնում է չեչեն փախստականներին Շվեդիայում։

Դեկտեմբերի սկզբին Telegram-ում լուր էր հայտնվել Աբդուռահմանովի սպանության վերաբերյալ, և, իբր, սպանված բլոգերի տեսանյութ էր տեղադրվել։ Բայց օգտատերերը հայտնել էին, որ տեսանյութում ուրիշ մարդ է պատկերված։

Տումսո Աբդուռահմանովը Գրոզնիից է, բայց 2015 թ․ ստիպված է եղել հեռանալ Չեչնիայից՝ Կադիրովների ընտանիքի հետ հակասությունների պատճառով։

Հակասությունները ծագել էին Աբդուռահմանովի մորուքի պատճառով, որը դուր չէր եկել Չեչնիայի ղեկավարի զարմիկին՝ Իսլամ Կադիրովին։ Նա Աբդուռահմանովին կանգնեցրել է  Գրոզնիի փողոցում, հեռախոսը խլել է և իր տուն տարել ու երկար հարցաքննել նրա կրոնական հայացքների մասին։ Դրանից հետո, նույն գիշեր Աբդուռահմանովն ընտանյոք հեռացել է Չեչնիայից։

Եվրոպայում նա հանրահայտ բլոգեր է դարձել, YouTube-ում գրեթե կես միլիոն հետևորդ ունի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը կոչ է արել փոխել ԱՄՆ սահմանադրությունը
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Խորվաթիան 11-մետրանոցներով հաղթեց ճապոնացիներին (տեսանյութ)